Home » 2011 » Հուլիս » 4 » Ֆերդինանդ. "Չեմ կարող պատկերացնել "Յունայթեդն" առանց Ֆերգյուսոնի"
15:21
Ֆերդինանդ. "Չեմ կարող պատկերացնել "Յունայթեդն" առանց Ֆերգյուսոնի"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" և Անգլիայի ազգային հավաքականի առաջատար կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրեն հարազատ դարձած "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը չի պատրաստվում թողնել իր ներկայիս պաշտոնը և դեռ եկար տարիներ շարունակելու է իր աշխատանքը "մանկունյացիների" հետ: Բրիտանական հեղինակավոր Sky Sports պարբերականը մեջբերում է անգլիացի պաշտպանի խոսքերը. "Ինձ շատ է դուր գալիս, թե ինչպես է մարզումներն անցկացնում Ֆերգյուսոնը: Հուսով եմ, որ նա կկարողանա այնքան երկար ժամանակ մնալ ակումբում, որքան ոչ մի ֆուտբոլիստ երբևէ չի կարողանա դա անել: Չեմ կարող պատկերացնել "Յունայթեդն" առանց Ֆերգյուսոնի: Կարծում եմ, որ "կարմիր սատանաներին" մարզելն աշխարհի ամենադժվար գործերից մեկն է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 465 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0