Home » 2011 » Հուլիս » 16 » Ֆերգյուսոն. "Մենք չենք ցանկանում գնել Սնեյդերին"
15:50
Ֆերգյուսոն. "Մենք չենք ցանկանում գնել Սնեյդերին"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ շոտլանդացի Սըր Ալեքս Ֆերգյուսոնը պետք է նոր թիմ կառուցի, որին անձամբ դեմ չէ և փորձելու է անել ամեն ինչ, որպեսզի պատրաստի նոր "կարմիր սատանաներ": Բրիտանական Sky Sports լրատվական գործակալությունը մեջբերում է շոտլանդացի մասնագետի խոսքերը. "Ժամանակ առ ժամանակ մեզ հանդիպում են նույն դժվարությունները: Մենք կորցնում ենք հիանալի ֆուտբոլիստների, սակայն դրանից ոչ մի տագնապ չենք բարձրացնում: Սակայն միշտ էլ դրությունը շտկվում է. կամ մեզ մոտ հայտնվում է երիտասարդ "կարմիր սատանա", կամ գնում ենք անհրաժեշտ ֆուտբոլիստի: Ինչ վերաբերում է Սնեյդերին, ապա կարող եմ ասել, որ ներկայիս դրությամբ մենք չենք ցանկանում գնել նրան՝ հաշվի առնելով ունեցած բոլոր խնդիրները: Հիմա ես ոչ մի բան չեմ կարող Ձեզ ասել, քանի որ ինձ համար էլ դեռ ամեն ինչ հստակ չէ":
Շոտլանդացին հատկապես շատ է ցավում Փոլ Սքոուլզին կորցնելու համար. "Փոլը եղել է դարի խաղացողը: Նա ակումբում հանդես է եկել շուրջ 20 տարի, և ես չեմ կարողանում հիշել մի այնպիսի հանդիպում, որի ժամանակ նա վատ է հանդես եկել: Նա իդեալական էր համապատասխանում "Յունայթեդին": Չեմ կարծում, որ կկարողանանք գտնել երկրորդ Սքոուլզին: Հույս ունեմ, որ մենք կկարողանանք գտնել գոնե նրան փոխարինողին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 495 | Added by: Hayk | Tags: Փոլ Սքոուլզ, Սըր Ալեքս Ֆերգյուսոն, Sky Sports, Մանչեսթեր Յունայթեդ, Սնեյդեր, կարմիր սատանա | Rating: 5.0/1
Total comments: 2