Home » 2012 » Փետրվար » 11 » Ֆերգյուսոն. "Պետք է վաճառել Սուարեսին"
20:23
Ֆերգյուսոն. "Պետք է վաճառել Սուարեսին"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը քիչ առաջ ավարտված "Լիվերպուլի" հետ խաղից հետո (Խմբ. Ուեյն Ռունիի դուբլի շնորհիվ "մանկունիացիները" հաղթել են 2-1 հաշվով) հայտարարել է, որ "մերսիսայդցիները" պետք է վաճառեն իրենց հարձակման առաջատար Լուիս Սուարեսին, ով հրաժարվել է խաղից առաջ կայացած ձեռքսեղման ժամանակ ողջունել Պատրիս Էվրային:
   "Սուարեսը "Լիվերպուլի" ամոթանքն է: Նա չպետք է խաղա այդ ակումբի կազմում: Նրա գործողություններն ազդեցին խաղային մթնոլորտի վրա: Նա պետք է, որ ամաչի իր հիմարությունների համար",- ասել է Ալեքս Ֆերգյուսոնը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 473 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0