Home » 2011 » Հուլիս » 13 » Ֆերգյուսոն. "Սքոուլզին փոխարինելն անհնարին է"
07:54
Ֆերգյուսոն. "Սքոուլզին փոխարինելն անհնարին է"
"Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչը խոսել է Փոլ Սքոուլզի հնարավոր փոխարինման մասին` նշելով, որ "Յունայթեդը" մոտակա շաբաթվա ընթացքում հնարավոր է գնի ևս մեկ ֆուտբոլիստի. "Անհնարին է գտնել երկրորդ Սքոուլզին: Սակայն եթե մենք կարողանանք գտնել այնպիսի ֆուտբոլիստի, ով իր խաղաոճով նման կլինի մեր Փոլին, ապա այդ դեպքում մենք կարող ենք գնել այդ խաղացողին: Խնդիրն այն է, որ եթե ընտրելու լինենք աշխարհի լավագույն չորս կիսապաշտպաններին, ապա այդ ցուցակում Չավիի և Ինյեստայի հետ կընդգրկվի նաև Սքոուլզը, իսկ մյուսին կարող եք ընտրել ըստ Ձեր ճաշակի: Մենք հնարավոր է գնենք նոր ֆուտբոլիստի Սքոուլզի դիրքում, սակայն հնարավոր է նաև, որ "Յունայթեդի" երիտասարդ ֆուտբոլիստներից մեկը փոխարինի նրան":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 417 | Added by: mu | Tags: Ֆերգյուսոն, Փոլ Սքոուլզ, Ինյեստա, Չավի, Մանչեսթեր Յունայթեդ | Rating: 5.0/2
Total comments: 0