Home » 2011 » Մայիս » 2 » Ֆերգյուսոնն այլ ընտրություն կաներ
09:56
Ֆերգյուսոնն այլ ընտրություն կաներ

Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը the Times հանրահայտ պարբերականի լրագրողին խոստովանել է, որ եթե իրեն վստահվեր տարվա ֆուտբոլիստ ընտրելու պատիվը, ապա նա նախապատվությունը կտար Լուկա Մոդրիչին և Ջեք Ուիլշիրին:
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան և լրագրողներն արդեն կատարել են իրենց ընտրությունը: Առաջինները նախապատվությունը տվել են "Տոտենհեմի" ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին, իսկ երկրորդները`Սքոթ Պարկերին` "Վեսթ Հեմից":
Սակայն սըր Ալեքսը մի փոքր այլ կարծիք ունի վերջին 12 ամիսների լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ: Ֆերգյուսոնը կարծում է, որ այդ կոչմանն արժանի է "Տոտենհեմի" առաջատար Լուկա Մոդրիչը և "Արսենալի" ֆուտբոլիստ Ջեք Ուիլշիրը. "Ես կընտրեի Լուկա Մոդրիչին և, կարծում եմ, Ուիլշիրին: Այդ երիտասարդը հիանալի տաղանդ ունի":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 504 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1