Home » 2012 » Հուլիս » 24 » Ֆերգյուսոնը չի թաքցնում, որ իրենց հետաքրքրում է Լուկասը
07:48
Ֆերգյուսոնը չի թաքցնում, որ իրենց հետաքրքրում է Լուկասը
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" փորձառու գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ "Յունայթեդը" ներկայումս դրական բանակցություններ է վարում բրազիլական "Սան Պաուլո" ակումբի ղեկավարների և այդ թիմի 19-ամյա ֆուտբոլիստ Լուկաս Սիլվայի վերաբերյալ, սակայն սա դեռ չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է և խաղացողը գալիք մրցաշրջանում հանդես կգա "կարմիր սատանաների" թիմում: "Մենք դեռևս չենք հասել համաձայնության: Մենք կշարունակենք հետաքրքրվել այդ ֆուտբոլիստով, մինչև նա կդառնա մեր թիմի լիարժեք մասնիկը: Դեռևս չեմ ցանկանում ինչ-որ բան հաստատել: Մենք աշխատում ենք օրնիբուն, որպեսզի մեր թիմը համալրվի: "Յունայթեդի" ղեկավարներն ամեն բան անում են, որպեսզի թիմում ընդգրկվեն միայն աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, իսկ Լուկասը հենց այդպիսին է, քանի որ ընդամենը 19 տարեկան լինելով` նա արդեն 19 հանդիպում է անցկացրել Բրազիլիայի ազգային ընտրանու կազմում: Սա ուղղակի ֆանտաստիկ արդյունք է",- ասել է Սըր Ալեքսը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 357 | Added by: Hartsat | Tags: Լուկաս Սիլվա, Բրազիլիա, Մանչեսթեր Յունայթեդ, կարմիր սատանաներ, Սըր Ալեքս Ֆերգյուսոն | Rating: 5.0/2
Total comments: 0