Home » 2011 » Հուլիս » 21 » Ֆերգյուսոնը չի խանգարի Բերբատովի հեռանալուն
10:37
Ֆերգյուսոնը չի խանգարի Բերբատովի հեռանալուն

Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը երեկ BBC ռադիոկայանի լրագրողի միջոցով ի լուր աշխարհի հայտարարել է, որ ըմբռնումով կմոտենա, եթե "կարմիր սատանաների" բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովը որոշի հեռանալ ակումբից: Հավելենք, որ բուլղարացու ծառայություններով հետաքրքրված են "Բավարիան", "Յուվենթուսը" և "ՊՍԺ"-ն: Նշենք նաև, որ ավարտված մրցաշրջանում Չիչարիտոյի կտրուկ առաջընթացի պատճառով Բերբատովը կորցրեց իր տեղը թիմի հիմնական կազմում, թեև հանդիսանում էր թիմի գլխավոր ռմբարկուն "Պրեմիեր լիգայում":
"Եթե Դիմիտարը որոշի հեռանալ, ես կհասկանամ նրա ընտրությունը: Նա հոյակապ ֆուտբոլիստ է, ում հետ մարզումների ժամանակ ես երբեք խնդիրներ չեմ ունեցել: Վերջին մրցաշրջանում նա քիչ դուրս եկավ խաղադաշտ, բայց նա դրանում մեղավոր չէր",-Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերել է ռադիոկայանը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 399 | Added by: Hartsat | Tags: Բավարիա, լրագրող, bbc, Ալեքս Ֆերգյուսոն, ՊՍԺ, Մանչեսթեր Յունայթեդ, Չիչարիտո, Յուվենթուս, Պրեմիեր լիգա, Դիմիտար Բերբատով | Rating: 5.0/2
Total comments: 0