Home » 2011 » Նոյեմբեր » 28 » Ֆերգյուսոնը դժգոհ է մրցավարներից
08:37
Ֆերգյուսոնը դժգոհ է մրցավարներից

Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը Անգլիայի առաջնության 13-րդ տուրում "Նյուքասլի" հետ ոչ-ոքի (Խմբ. հանդիպումն ավարտվել է 1-1) խաղալուց հետո քննադատել է անգլիական լիգան սպասարկող մրցավարներին: "Բացի եզրային մրցավարից, ոչ ոք կանոնների խախտում չնկատեց մեր տուգանային հրապարակում: Գլխավոր մրցավարը կարծում էր, որ այնտեղ անկյունային հարված է պետք նշանակել: Սա պարզապես զավեշտ էր: Ես հարգանքով եմ լցված "Նյուքասլի" հանդեպ, բայց մենք այնքան վտանգավոր պահեր ստեղծեցինք մրցակցի դարպասի մոտ, որ չպետք է միավորներ կորցնեինք: Այժմ "Մանչեսթեր Սիթին" կարող էր էլ ավելի մեծացնել միավորների տարբերությունը, բայց պարզվեց, որ "Լիվերպուլն" այս տարի ամուր ընկույզ է լինելու",-Ֆերգյուսոնի խոսքերը մեջբերել է BBC Sport ռադիոհաղորդումը:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 493 | Added by: Hartsat | Rating: 5.0/3
Total comments: 2