Home » 2011 » Հուլիս » 25 » Ֆերգյուսոնը հավատում է Չիչարիտոյի ուժերին
16:57
Ֆերգյուսոնը հավատում է Չիչարիտոյի ուժերին
 Ուկրաինական football.ua սպորտային կայքը տեղեկացնում է, որ անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ հաջորդ մրցաշրջանում Խավիեր Էրնանդեսն ավելի լավ է հանդես գալու, քան ավարտված մրցաշրջանում հանդես եկավ: 
Նշենք, որ երիտասարդ մեքսիկացի խաղացողն շատ կարճ ժամանակում կարողացավ ինտեգրվել "կարմիր սատանաների" հիմնական կազմում՝ այնտեղից դուրս թողնելով Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկու Դիմիտար Բերբատովին, և իր դեբյուտային մրցաշրջանում "Պրեմիեր լիգայում" դարձավ 13 գոլի հեղինակ:
Շոտլանդացի մասնագետն ասել է. "Մեր թիմում առաջին տարին դժվար էր Չիչարիտոյի համար: Բարդ է հարմարվել նոր կոլեկտիվում, սակայն Խավիերի մոտ դա լավ ստացվեց: Այս տարի Էրնանդեսը բավականին աճեց, հատկապես՝ տեխնիկապես: Կարծում եմ՝ հաջորդ մրցաշրջանում նա ավելի լավ կխաղա":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 459 | Added by: Hayk | Tags: շոտլանդացի, football.ua, մեքսիկացի, Մանչեսթեր Յունայթեդ, կարմիր սատանաներ, խաղացող, մարզիչ, Սըր Ալեքս Ֆերգյուսոն, Խավիեր Էրնանդես, Դիմիտար Բերբատով | Rating: 5.0/2
Total comments: 0