Home » 2012 » Հունվար » 13 » Ֆերգյուսոնը որոշել է, որ Գիգզը չի դառնա Ուելսի ընտրանու գլխավոր մարզիչը
15:04
Ֆերգյուսոնը որոշել է, որ Գիգզը չի դառնա Ուելսի ընտրանու գլխավոր մարզիչը
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը մերժել է Ուելսի ֆուտբոլային ասոցիացիայի (FAW) խնդրանքը "կարմիր սատանաների" կիսապաշտպան Ռայան Գիգզի հետ կապված, ըստ որի` FAW-ն ցանկանում է Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակել հենց բազմափորձ "կարմիր սատանային": Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան հույս ունի, որ Ռայանը կփոխարինի Ուելսի ընտրանու ինքնասպան եղած գլխավոր մարզիչ Գարի Սպիդին: Սրան հակառակ` Ֆերգյուսոնը պարզ կերպով հասկացրել է, որ ինքը կատեգորիկ դեմ է այդ որոշմանը: Ուելսի ազգային հավաքականին մոտ գտնվող աղբյուրներից մեկն ասել է. "Սըր Ալեքսը միանգամից պատասխանեց մեր նամակին: Նա գրել էր, որ մենք որևէ հնարվորություն չունենք իրականացնելու մեր ցանկությունը: Դա մեզ շատ տխրեցրեց, քանի որ Ուելսում գրեթե բոլորը Ռայանին տեսնում են որպես Գարիին փոխարինողի":
     Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆերգյուսոնը հայտարարել էր, որ Գիգզը կարող է ևս մեկ մրցաշրջան հանդես գալ բավական բարձր մակարդակով և որ մոտ ժամանակներս նրան կառաջարկվի նոր պայմանագիր:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 442 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0