Home » 2011 » Հոկտեմբեր » 3 » Ֆերգյուսոնը պատրաստվում է թոշակի անցնել
08:02
Ֆերգյուսոնը պատրաստվում է թոշակի անցնել
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" վաստակաշատ գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը երեկ հայտարարել է, որ իրեն հաջորդողին մի քանի տարի անց կհանձնի "Կամիրների" ղեկը, և այդ ժամանակ իր թիմն իսկական "կարմիր հրեշների" հզոր թիմ կհիշեցնի: "Այստեղ կաշխատեմ ևս 3 կամ 4 տարի: Դեռևս ինձ լավ եմ զգում: Երբ հեռանալու ժամանակը գա, ինձ հաջորդողին կթողնեմ ուժեղ ու երիտասարդ թիմ, որի հետ հետնորդս կշարունակի բարձունքներ նվաճել",- շոտլանդացի 69-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Daily News շաբաթաթերթը:
Հիշեցնենք, որ շոտլանդացի մարզիչը "Մանչեսթեր Յունայթեդում" է աշխատում սկսած հեռավոր 1986թ.-ից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 460 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0