Home » 2011 » Մայիս » 17 » Ֆերգյուսոնը քննադատության ալիք է թափել "Սիթիի" վրա
21:01
Ֆերգյուսոնը քննադատության ալիք է թափել "Սիթիի" վրա
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի մասնագետ Ալեքս Ֆերգյուսոնը խնդրել է հարևան թիմին ձեռքերը հեռու պահել Անգլիայի առաջնության գավաթից. "Մեր աղմկոտ և ծայրաստիճան հարուստ հարևաններին միշտ ինչ-որ բան դուր չի գալիս "Յունայթեդում": Գիտեմ, որ նրանք նպատակ են դրել հաջորդ տարի հաղթել "Պրեմիեր լիգայում": Միանգամից ասում եմ, հեռու պահեք ձեր ձեռքերն այդ գավաթից: Անգլիական "Պրեմիեր լիգայում" հաղթում են միայն մեծագույն ակումբները. 80-ականներին դա "Լիվերպուլն" էր, իսկ հիմա "Յունայթեդը": Իսկ քիչ հայտնի թիմերը, ինչպիսին է նաև "Սիթին", հնարավորություն չի տրված հաղթելու",-Ալեքս Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում The Sun պարբերականը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 451 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 10