Home » 2012 » Հուլիս » 3 » Ֆերրարան կմարզի "Սամպդորիան"
22:42
Ֆերրարան կմարզի "Սամպդորիան"

 Իտալական "Սամպդորիան" այսօր պաշտոնապես հայտարարել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել նախկինում հայտնի ֆուտբոլիստ Չիրո Ֆերրարան, ով մինչև վերջերս աշխատում էր Իտալիայի երիտասարդական հավաքականի հետ: Արդեն 45-ամյա մասնագետի հետ երկամյա պայմանագիր է կնքվել և նա գործի կանցնի արդեն վաղվանից սկսած:
   Հիշեցնենք, որ ավելի վաղ "Սամպդորիան" բանակցություններ էր վարում իսպանացի հայտնի ֆուտբոլային գործիչ Ռաֆայել Բենիտեսի հետ, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեն եկել: Նշենք, որ Չիրո Ֆերրարան աշխատել է նաև Թուրինի "Յուվենթուսում":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 284 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0