Home » 2012 » Նոյեմբեր » 2 » Ֆիգու. "Պետք չէ համեմատել Մեսսիին և Ռոնալդուին"
22:42
Ֆիգու. "Պետք չէ համեմատել Մեսսիին և Ռոնալդուին"
 Պորտուգալիայի ազգային ընտրանու լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն վերոնշյալ երկու անվանի խաղացողներին էլ "Ոսկե գնդակ"-ի համար իրոք ֆավորիտ է համարում: "Ես կարծում եմ, որ չի կարելի համեմատել Մեսսին և Ռոնալդուին: Այսպիսի բարձր մակարդակի ֆուտբոլիստներին համեմատելը ոչ միշտ է օբյեկտիվ: Նրանցից մեկը կհաղթի, իսկ մյուսը` կպարտվի: Պարզապես պետք է փորձել նրանցից ամենալավը վերցնել",- ասել է Ֆիգուն՝ փորձելով զերծ մնալ հանրահայտ խաղացողներին իրար հետ համեմատելուց:
   "Եթե դուք նոր թիմ կազմեիք, ապա կցանկանայիք անպայման տեսնել այս երկու խաղացողներին ձեր թիմի կազմում: Նրանք անկասկած կարող են մշտապես ապահովել բարձր որակ և շատ գոլեր: Ինձ համար էլ նրանք լիովին տարբեր ֆուտբոլիստներ են, որոնք խաղում են տարբեր խաղային ոճեր ունեցող թիմերում: Այն ժամանակ, երբ ես դեռ խաղում էի, "Ոսկե գնդակ" ստանալու համար պայքարում էին մոտավորապես 10-15 թեկնածուներ, իսկ ահա այժմ, նրանց թիվը հասնում է շուրջ 4-ի կամ 5-ի",- եզրափակել է իր խոսքը "Բարսելոնայի" և "Ռեալի" նախկին խաղացող Լուիշ Ֆիգուն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 570 | Added by: Qnar | Rating: 5.0/1
Total comments: 3