Home » 2011 » Հուլիս » 18 » Ֆոռլան. "Պետք է արագորեն վաճառել Ագուերոյին"
07:45
Ֆոռլան. "Պետք է արագորեն վաճառել Ագուերոյին"
Ուրուգվայի ազգային ընտրանու և Մադրիդի "Ատլետիկոյի" բազմափորձ հարձակվող Դիեգո Ֆոռլանը Goal.com էլեկտրոնային պարբերականի լրագրողի հետ զրույցի ընթացքում նշել է, որ անչափ տխուր է, քանի որ իր ակումբակից Սերխիո Ագուերոն որոշել է լքել թիմը:
"Իհարկե, տխրելուց բացի այլ բան չեմ կարող անել: Կունը "Ատլետիկոյի" առանցքային խաղացողներից է, առանց նրա թիմն այնքան էլ ուժեղ չէ: Մենք շատ լավ ենք ճանաչում միմյանց և կարող եմ ասել, որ այդպիսի համագործակցություն դաշտում ես չեմ ունեցել ոչ մի խաղացողի հետ: Ամեն դեպքում ես չեմ փորձի համոզել նրան, որպեսզի մնա մեզ հետ: Եթե նա, իրոք, այդքան մեծ ցանկություն ունի հեռանալու, ապա պետք է նրան շատ շուտ վաճառել. պահելն անիմաստ է: "Ատլետիկոյի" ղեկավարներն այս փաստը պետք արագ ընդունեն",-ասել է Ֆոռլանը Goal.com մարզական կայքին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 567 | Added by: Hartsat | Tags: Ատլետիկո, Ուրուգվայ, Դիեգո Ֆոռլան, Goal.com | Rating: 5.0/1
Total comments: 0