Home » 2011 » Հունիս » 23 » Ֆոռլանը հնարավոր է վերադառնա Անգլիա
14:49
Ֆոռլանը հնարավոր է վերադառնա Անգլիա
Մադրիդի "Ատլետիկոյի" ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆոռլանն իր կարիերայի հետագա ակումբը կորոշի "Ամերիկայի գավաթի" խաղարկությունից հետո: Հիմա արդեն պարզ է, որ ավելի հավանական տարբերակ է, որ Ֆոռլանը կարիերան շարունակի Անգլիայում: Չնայած նրան, որ Ֆոռլանն այնքան էլ լավ մրցաշրջան չանցկացրեց, նրանով հետաքրքրվում են եվրոպական տարբեր ակումբներ` այդ թվում նաև անգլիական: Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվողն արդեն հաստատ չի տեղափոխվի թուրքական "Գալաթասարայ", նա հրաժարվել է թուրքական ակումբի առաջարկից:
"Ֆոռլանն իր որոշումը կհրապարակի "Ամերիկայի գավաթից" հետո, բայց ինձ թվում է, որ նա ուզում է վերադառնալ Անգլիա",-մեջբերել է "Ատլետիկոյի" նախագահ Էնրիկե Սերեզոն:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 459 | Added by: REAl | Rating: 4.7/3
Total comments: 0