Home » 2011 » Հուլիս » 26 » Ֆոռլանը յուրօրինակ ռեկորդ է սահմանել
08:00
Ֆոռլանը յուրօրինակ ռեկորդ է սահմանել

Ուրուգվայի ազգային հավաքականի առաջատար հարձակվող Դիեգո Ֆոռլանը, ով ազգային ընտրանու կազմում Պարագվայի հետ խաղարկված "Ամերիկայի գավաթի" եզրափակիչ հանդիպման ընթացքում դարձել է երկու անչափ կարևոր գոլերի հեղինակ (Խմբ. խաղն ավարտվել է ուրուգվայցիների հաղթանակով 3-0 հաշվով), նվաճեց "Ամերիկայի գավաթը"՝ իր ընտանիքում դառնալով երրորդ տիտղոսակիրը. այս մասին հաղորդում է ռուսական sports.ru կայքը:
Ավելի վաղ "Ամերիկայի գավաթը" նվաճել էր մայրական գծով նրա պապը՝ Խուան Կառլոս Կոռասոն, ով գլխավորել էր Ուրուգվայի հավաքականը 1959թ. և 1967թ. հաղթական մրցաշարերում: Ֆոռլանի հայրը՝ Պաբլոն, "Ամերիկայի գավաթում" հաղթող է դարձել որպես խաղացող՝ 1967թ.-ին:
Նշենք, որ 32-ամյա Դիեգո Ֆոռլանը մրցաշարում վեց հանդիպում է անցկացրել՝ եզրափակչում դառնալով 2 գոլի հեղինակ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 408 | Added by: Hartsat | Tags: Պարագվայ, sports.ru, Ամերիկայի գավաթ, Ուրուգվայ, Դիեգո Ֆոռլան, եզրափակիչ | Rating: 5.0/2
Total comments: 0