Home » 2013 » Ապրիլ » 30 » Ֆուտբոլային շշուկներ
18:21
Ֆուտբոլային շշուկներ
 Այսօր սոցիալական ցանցերից մեկում՝ "Բարսելոնա" և "Ռեալ Մադրիդ" ամենից հայտնի խմբերում տեղեկություն է տարածվել այն մասին, որ այս երեկո "Բարսելոնայի" և Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Պույոլը, Չավին, Ինյեստան և Վալդեսը գնալու են "Սանտյագո Բերնաբեու"՝ աջակցելու Մադրիդի "Ռեալին":
  "Արքայական ակումբը" այսօր "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակչի շրջանակներում սեփական հարկի տակ կընդունի Դորտմունդի "Բորուսիային", որին Գերմանիայում պարտվել է 1-4 հաշվով:
  Հիշեցնենք, որ "Չեմպիոնների լիգայի" կիսաեզրափակիչ են դուրս եկել 2 ֆուտբոլային գերտերություններ՝ Իսպանիան և Գերմանիան, ներկայացնող ուժեղագույն թիմերը: Առաջին հակամարտություններում հաղթող են դարձել գերմանական ակումբները. "Բավարիա" 4-0 "Բարսելոնա" և "Բորուսիա" 4-1 "Ռեալ":
  Եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճելու համար "Ռեալին" և "Բարսելոնային" հարկավոր է, համապատասխանաբար, նվազագույնը 4 և 5 անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Թե ինչպիսին կլինի եզրափակիչը, պարզ կդառնա այսօր և վաղը, Մադրիդում և Բարսելոնայում կայանալիք հակամարտությունների ավարտից հետո:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 434 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0