Home » 2012 » Նոյեմբեր » 4 » Ֆուտբոլիստները կխաղան աղքատության դեմ
00:37
Ֆուտբոլիստները կխաղան աղքատության դեմ
 ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բարի կամքի դեսպաններ, նաև ոչ վաղ անցյալի հանրահայտ ֆուտբոլիստներ Ռոնալդոն և Զինեդին Զիդանն արդեն ընտրում են իրենց թիմակիցներին, ովքեր կխաղան "Աղքատության դեմ" ֆուտբոլային բարեգործական խաղին: Հիշեցնենք, որ վերջինս կանցկացվի բրազիլական Պորտու Ալեգրա քաղաքում դեկտեմբերի 19-ին: Արդեն հայտնի են այն 20 ֆուտբոլիստների անունները, ովքեր հաստատել են իրենց մասնակցությունը այդ խաղին: "Ռոնալդոյի թիմում" կխաղան Նեյմարը, Լուկաս Մոուրան, Ռոմարիոն, Բեբետոն, Դենիլսոնը, Ժուլիանո Բելլետին, Սերժինյոն և Ռոկե Ժունյորը: Բարեգործական խաղին կմասնակցեն նաև Քրիստիան Վիերին, Սանտիագո Սոլարին, Պեդրու Պաուլետան, Քրիստիան Քարամբյեն, Միչել Սալգադոն և Հիդետոշի Նակատան:
   Ինչպես հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, թիմերի ավագ մարզիչները կլինեն Լուիս Ֆելիպե Սկոլարին և Բրազիլիայի ազգային ընտրանու ներկայիս գլխավոր մարզիչ Մանո Մենեզեսը: Հանրահայտ Պյեռլուիջի Կոլլինան կրկին դուրս կգա մարզադաշտ որպես հանդիպման գլխավոր մրցավար:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 505 | Added by: Քրիստինա | Rating: 5.0/1
Total comments: 0