Home » 2012 » Հունվար » 10 » Ֆուտբոլիստը կարող է դառնալ երկրի նախագահ
08:45
Ֆուտբոլիստը կարող է դառնալ երկրի նախագահ
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" երբեմնի աստղ, ֆրանսիական ֆուտբոլի փայլուն ներկայացուցիչ Էրիկ Կանտոնան սկսել է ստորագրություններ հավաքել, որպեսզի որպես հանրային թեկնածու կարողանա մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին: Կանտոնայի թեկնածությունը հաստատելու համար պետք է առնվազն ընտրելու իրավունք ունեցող չափահաս անձանց 500 ստորագրություն, որը պետք է ներկայացվի մինչև այս տարվա փետրվարի 1-ը:
  Հիշեցնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Էրիկ Կանտոնան հայտարարել էր, որ պատրաստվում է մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, սակայն ոչ ոք դրան լուրջ չէր վերաբերել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 494 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0