Home » 2012 » Հունվար » 11 » Ֆրանց Բեկենբաուեր. "Ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք Մեսսին է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը"
17:54
Ֆրանց Բեկենբաուեր. "Ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք Մեսսին է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը"
 "Ոսկե գնդակի" կրկնակի դափնեկիր գերմանացի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը հայտարարել է, որ կատալոնական "Բարսելոնայում" հանդես եկող արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, ով մի քանի օր առաջ երրորդ անգամ նվաճեց ֆուտբոլում ամենապատվաբեր մրցանակներից մեկը, հանդիսանում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, սակայն ժամանակը ցույց կտա, թե արդյո՞ք նա է բոլոր ժամանակների լավագույնը: Հեղինակավոր France Football պարբերականը մեջբերում է լեգենդար գերմանացու խոսքերը. "Ներկայումս Մեսսին, անկասկած, աշխարհում լավագույնն է: Սակայն որպեսզի իմանանք, թե արդյո՞ք նա է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը, պետք է սպասենք: Կարծում եմ` ընդհամենը մի քանի տարի անց կիմանանք, թե արդյո՞ք նա է բոլոր ժամանակների "համար 1"-ը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 444 | Added by: Hayk | Rating: 5.0/3
Total comments: 0