Home » 2011 » Դեկտեմբեր » 25 » Ֆրանչեսկո Տոտի. "Մոուրինյոն այն մարզիչն է, ում հետ հաշխատանքը շատ բան է սովորեցնում"
18:48
Ֆրանչեսկո Տոտի. "Մոուրինյոն այն մարզիչն է, ում հետ հաշխատանքը շատ բան է սովորեցնում"
 Հռոմեական "Ռոմայի" բազմափորձ ավագ Ֆրանչեսկո Տոտին խոսել է Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պրոֆեսիոնալիզմի մասին: Տոտիի կարծիքով` եթե ինքը պորտուգալացի մասնագետի հետ աշխատելու հնարավորություն ունենար, ապա այդ աշխատանքն իրեն շատ մեծ բան կտար: Անգլիական Sky Sports լրատվական գործակալության Իտալիայի մասնաճյուղը` Sky Sports Italia գործակալությունը, մեջբերում է Տոտիի խոսքերը. "Ես դեմ չեմ լինի հանդես գալ Մոուրինյոյի ղեկավարած թիմում: Ես գիտեմ շատ ֆուտբոլիստների, ովքեր նրա ղեկավարած թիմում են հանդես եկել, և նրանք բոլորն էլ նշում են, որ Մոուրինյոն իսկական պրոֆեսիոնալ է: Նա այն մարզիչներից է, ում հետ աշխատելը, անկասկած, մեծ օգուտ կտա, իհարկե, փորձառության առումով":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 461 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0