22:34 Ֆրանկ Ռիբերի. "Ինձ համար կարևորը մյուս մրցաշրջանում "Չեմպիոնների լիգայում" հանդես գալն է" | |
Գերմանական "Բավարիայի" և Ֆրանսիայի ազգային հավաքականի եզրային կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին մյունխենյան ակումբի այն միակ ֆուտբոլիստը եղավ, ով այսօր առավոտյան տեղի ունեցած մարզման ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է հոլանդացի մասնագետ Լուի վան Գալի` գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալը: Նշենք, որ հոլանդացի մասնագետը մինչև պաշտոնաթող լինելը վատ հարաբերությունների մեջ էր գտնվում ակումբի մի շարք ֆուտբոլիստների հետ, որոնց շարքին է պատկանում նաև Ռիբերին:
Գերմանական Bild պարբերականը մեջբերում է ֆրանսիացի կիսապաշտպանի խոսքերը. "Այժմ ինձ համար ամեն ինչ անցյալում է: Հուսով եմ, որ նույնը մտածում են նաև թիմակիցներս: Ինձ համար վան Գալը մեծ նշանակություն չուներ: Կարևորն այն է, որ մենք կարողանանք իրավունք ստանալ "Չեմպիոնների լիգայի" մյուս մրցաշրջանում հանդես գալու համար: Դրան հասնելու համար մենք պետք է նախ հաղթենք "Բայերին", որից հետո` մեր մնացած մրցակիցներին": | |
|
Total comments: 0 | |