Home » 2012 » Փետրվար » 5 » Ֆրանսիայի առաջնությունում անակնկալներ չեղան
08:07
Ֆրանսիայի առաջնությունում անակնկալներ չեղան
 Երեկ տեղի ունեցավ Ֆրանիսայի առաջնության 22-րդ տուրը, որի շրջաակներում 10 հանդիպումներից անցկացվեցին միայն 6-ը: Մյուս 4 հանդիպումներից մեկը հետաձգվել է (Խմբ. Նշենք, որ եղանակային պայմանների պատճառով հետաձգվել է "Սենտ-Էտիեն - Լորիան" հանդիպումը), իսկ մնացած 3-ն էլ կկայանան այսօր:
     "ՊՍԺ" - "Էվիան". "Լիգա 1"-ի մրցաշարային աղյուսակը գլխավորող "ՊՍԺ"-ն սեփական հարկի տակ ընդունել էր "Էվիանին": Այս դրամատիկ խաղի առաջին խաղակեսից հետո մյուրերն
առաջնության առաջատարին հաղթում էին 1-0 հաշվվո. 45-րդ րոպեին աչքի էր ընկել Կամբոնը: Հանդիպման երկրորդ խաղակեսի սկսվելուն պես նկատվեց, որ փարիզյան ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին ընդմիջմանն իր սաներին մի քանի բան է ասել, քանի որ վերջիններս խաղադաշտում ավելի գրագետ ֆուտբոլ էին ցուցադրում: Հենց դրա շնորհիվ էլ հանդիպման 47-րդ րոպեին Նենեն խաղի հաշիվը հավասարեցրեց` դարձնելով 1-1, իսկ մոտ կես ժամ անց` հանդիպման 79-րդ րոպեին, հյուրերի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված, որը կրկին անվրեպ իրացրեց Նենեն: Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Գամեյրոն, ով 89-րդ րոպեին հաշիվը դարձրեց 3-1` հօգուտ տանտերերի:
     "Մոնպելյե" - "Բրեստ". "ՊՍԺ"-ին հետապնդող "Մոնպելյեն" այս տուրի շրջանակներում սեփական պատերի ներքո ընդունել էր "Բրեստին": Հանդիպումը լի չէր վտանգավոր դրվագներով, և տեսնողը կզգար, որ խաղի ելքը որոշվելու է մի քանի դրվագներում: Քանի որ չեմպիոնական մրցավազքում "Մոնպելյեն" չէր ցանկանում ետ մնալ առաջատար "ՊՍԺ"-ից, այդ պատճառով վերջինիս ֆուտբոլիստները, ի տարբերություն "Բրեստի" ֆուտբոլիստների, ավելի էին ցանկանում հաղթանակ տոնել: Սակավ գրոհներից մեկում էլ հանդիպման 41-րդ րոպեին Կաբելլան, գրավելով մրցակցի դարպասը, հաշիվը դարձրեց 1-0, որը հետագայում որևէ փոփոխության չենթարկվեց:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 379 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0