Home » 2011 » Հուլիս » 1 » Գագոն դժգոհ է լրատվամիջոցներից
07:19
Գագոն դժգոհ է լրատվամիջոցներից
 Մադրիդի "Ռեալի" արգենտինացի կիսապաշտպան Ֆեռնանդո Գագոն հայտարարել է, որ "Բարսելոնայի" մասին օրեր առաջ հնչեցրած իր խոսքերը լրատվամիջոցները սխալ են լուսաբանել. այս մասին նշում է Marca պարբերականը։
Արգենտինացի ֆուտբոլիստի խոսքերից ստացվում էր, որ նա "Բարսելոնային" համարում է աշխարհի լավագույն թիմը, իսկ "Ռեալի" երկրպագուները ոչ մի կերպ չեն կարող ընդունել դա, չէ՞ որ Մադրիդն ունի մի այնպիսի պատմություն, որին ոչ միայն նախանձում են, այլև փորձում են կրկնել։
"Իմ խոսքերի իմաստը խեղաթյուրել են։ Ես գիտեմ՝ ինչ եմ նկատի ունեցել և ավելացնելու ոչևէ բան չունեմ",-հայտարարել է Գագոն՝ հավելելով, որ իր ապագայի վերաբերյալ ոչինչ դեռ պարզ չի։

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 503 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0