Home » 2012 » Հունվար » 24 » Գալիանի. "Միլանի" նորեկի ազգանունը վերջանում է "ս" տառով"
17:31
Գալիանի. "Միլանի" նորեկի ազգանունը վերջանում է "ս" տառով"
 Իտալական գրանդ "Միլանի" փոխնախագահ Ադրիանո Գալիանին չի ցանկանում բացել բոլոր գաղտնիքները` չցանկանալով ասել, թե կոնկրետ ով է լինելու ակումբի նորեկը: Նշվում է, որ իտալական գրանդի կազմում կարող է հայտնվել "Կատանիայի" արգենտինացի հարձակվող Կաքսի Լոպեսը կամ անգլիական "Մանչեսթեր Սիթիի" հարձակվող Կառլոս Տևեսը: Հեղինակավոր Football Italia ռադիոկայանը մեջբերում է իտալացի Գալիանիի խոսքերը. "Տևեսի կայացրած որոշումը մեզ համար շատ լավ նորություն է: Իրականում Տևեսի տեղափոխությունը մեզ մոտ կախված չէ ոչ Տևեսից, ոչ "Միլանից", այլ պարզապես կախված է միայն "Մանչեսթեր Սիթիից": Միայն մեկ բան հաստատ կարող եմ ասել, որ Լոպեսն ու Տևեսը միաժամանակ չեն տեղափոխվի "Միլան": Դա պարզապես հավանական չէ: Մենք տրանսֆերային պատուհանի ժամանակ անկասկած նոր հարձակվող ենք ունենալու, ով լինելու է արգենտինացի, իսկ նրա ազգանունը վերջանալու է "ս" տառով":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 457 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 1