Home » 2012 » Հունվար » 8 » Գալլասը հեռանում է հավաքականից
18:51
Գալլասը հեռանում է հավաքականից
 Անգլիական "Տոտենհեմի" ֆրանսիացի պաշտպան Ուիլյամ Գալլասն այսօր հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ ինքը կհեռանա Ֆրանսիայի ազգային ընտրանուց, քանի որ արդեն որերորդ անգամ հրավեր չի ստանում ֆրանսիացիների գլխավոր մարզիչ Լորան Բլանից: "Կար ժամանակ, երբ ես անհամբեր սպասում էի հրավերի, սակայն դա չիրականացավ: Այժմ հասկանում եմ` Ֆրանսիայի ազգային ընտրանու մարզաշապիկն այլևս չեմ կրի: Միակ բանը, որ ուրախացնում է ինձ ֆուտբոլում, դա այն է, որ ես դեռ կարողանում եմ 90 րոպե անցկացնել խաղադաշտում",-ֆրանսիացի 32-ամյա Գալլասի խոսքերը մեջբերել է ֆրանսիական TF1 հեռուստաընկերությունը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 401 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0