Home » 2011 » Մայիս » 31 » Գանգրահեր արքան հեռանում է
15:22
Գանգրահեր արքան հեռանում է
 "Մանչեսթեր Յունայթեդի" և Անգլիայի ազգային հավաքականի լեգենդար կիսապաշտպան Փոլ Սքոուլզը հայտարարել է ֆուտբոլային կարիերայի ավարտի մասին: Նշենք, որ Սքոուլզն Ալեքս Ֆերգյուսոնի ոսկե սերնդի ներկայացուցիչներից է, և "Յունայթեդում" անցկացրել է ֆուտբոլային ողջ կարիերան: Նա "Յունայթեդի" կազմում իր դեբյուտը նշել է 1994 թվականին, և "կարմիր սատանաների" կազմում անցկացրել է ուղիղ 676 հանդիպում:
Այս կապակցությամբ լրագրողներին տված իրենց հարցազրույցներում խոսել են հենց ինքը` Փոլ Սքուլզը, Սըր Ալեքս Ֆերգյուսոնը և Զինեդին Զիդանը:
Փոլ Սքոուլզ. "Շատ դժվար էր կայացնել այս որոշումը: Կարծում եմ, որ հիմա լավագույն պահն է ֆուտբոլից հեռանալու համար: Ես չեմ սիրում շատ խոսել, այդ պատճառով կլինեմ հակիրճ. ֆուտբոլ խաղալը դա այն ամենն էր, ինչը ցանկանում էի անել կյանքում: "Յունայթեդի" կազմում խաղալը մեծ պատիվ էր ինձ համար":
Սըր Ալեքս Ֆերգյուսոն. "Սքոուլզը միշտ ոգեշնչել է մեր ֆուտբոլիստներին` անկախ նրանց տարիքից: Այժմ եկել է ժամանակը, որ նա դա անի այլ դերում":
Զինեդին Զիդան. "Սքոուլզը ինձ երբևէ հանդիպած այն բացառիկ ֆուտբոլիստներից է, ում դեմ իսկապես դժվար է ֆուտբոլ խաղալը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 509 | Added by: mu | Rating: 5.0/4
Total comments: 3