Home » 2012 » Սեպտեմբեր » 14 » Գանսոն կարող է լքել Նեյմարին
06:33
Գանսոն կարող է լքել Նեյմարին
 Ինչպես հայտնում են բրազիլական հանրահայտ լրատվամիջոցները, "Սան Պաուլոն" այժմ բանակցություններ է վարում "Սանթոսի" կիսապաշտպան Գանսոյի տրանսֆերի գնման շուրջ: Բրազիլացի երիտասարդ ֆուտբոլիստը, ով վաղուց ցանկություն է հայտնել լքել իր ներկայիս թիմը, դեռևս չի կարողացել նոր պայմանագիր կնքել "Սանթոսի" հետ: "Մենք չենք էլ պատրաստվում Գանսոյին 7.5 մլն ֆունտից պակաս գնով վաճառել: Սա այն գումարն է, որը մենք պահանջում ենք մեր դաստիարակած ֆուտբոլիստի համար: Նա իրոք թանկ տղա է",- զայրացած հայտարարել է "Սանթոս" ակումբի նախագահ Լուիս Ալվարո դե Օլիվեյրան:
   Հ.Գ.: "Սանթոսին" են պատկանում Գանսոյի տրանսֆերի իրավունքների 45 տոկոսը, իսկ մեծ մասը պատկանում է ինչ-որ ընկերությանը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 324 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0