Home » 2012 » Հունվար » 29 » Գանսոյի գործակալ. "Եկել է պահը, որ Գանսոն տեղափոխվի Եվրոպա"
20:51
Գանսոյի գործակալ. "Եկել է պահը, որ Գանսոն տեղափոխվի Եվրոպա"
 Բրազիլական և պորտուգալական ԶԼՆ-ները հաղորդում են, որ մոտ ժամանակներս բրազիլացի կիսապաշտպան Գանսոն, ով այժմ հանդես է գալիս բրազիլական "Սանթոսում", կարող է մրցելույթները շարունակել Եվրոպայում: Այս մասին բացեիբաց հայտարարել է Գանսոյի գործակալ Դիեգո Կոշտան, ում խոսքերն է մեջբերում բրազիլական O jogo պարբերականը. "Ներկայումս մենք բանակցություններ ենք վարում պորտուգալական "Պորտուի" հետ: Ի դեպ, բանկցությունները վերջերս են սկսվել: Կասեմ, որ սկզբից համաձայնություն են ձեռք բերել թիմերը, որից հետո նոր հանդիպել են մեզ հետ: Վստահ կարող եմ ասել, որ "Պորտուն" և Գանսոն համաձայնության կգան շատ կարճ ժամանակում: Գանսոյի համար հիմա այն պահն է հասունացել, երբ նա պետք է տեղափոխվի Եվրոպա":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 443 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0