Home » 2011 » Հուլիս » 17 » Գարայը նույնպես հեռացավ. հաջորդն ո՞վ կլինի
19:34
Գարայը նույնպես հեռացավ. հաջորդն ո՞վ կլինի
 Պորտուգալական "Բենֆիկայի" պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Մադրիդի "Ռեալի" և Արգենտինայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Էզեկել Գարայը հեռացել է մադրիդյան գրանդից և տեղափոխվել պորտուգալական ակումբ: Այս տրանսֆերով պորտուգալացիները փորձել են լրացնել իրենց էքս-կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիզի հեռանալուց հետո պաշտպանության կենտրոնում առաջացած թափուր տեղը:
Նշենք, որ տրանսֆերի ժամանակային սահմանների և խաղացողի տրանսֆերային գնի մասին որևէ տեղեկություններ չկան:
Վերջում հավելենք, որ եթե իսպանական գրանդն այսպես շարունակի, ապա անկասկած մինչև օգոստոսի վերջ կկարողանա վաճառել ևս մի քանի խաղացողների, որոնց կարիքը չունի Մոուրինյոն: Սպասենք, թե հաջորդը ով կհեռանա:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 463 | Added by: Hayk | Tags: պաշտպան, Բենֆիկա, Դավիդ Լուիզ, Արգենտինայի ազգային հավաքական, Մադրիդի Ռեալ, Մոուրինյո, Էզեկել Գարայ | Rating: 4.3/3
Total comments: 0