Home » 2011 » Նոյեմբեր » 1 » Գարեթ Բեյլ. "Ամեն մի հաղթանակ մեր խաղն ավելի է ստաբիլացնում"
16:28
Գարեթ Բեյլ. "Ամեն մի հաղթանակ մեր խաղն ավելի է ստաբիլացնում"
 Անգլիական "Տոտենհեմի" առաջատար եզրային կիսապաշտպան Գարեթ Բեյլը "Պրեմիեր լիգայի" 10-րդ տուրի շրջանակներում "ՔՊՌ" ակումբի նկատմամբ 3-1 հաշվով տոնած հաղթանակից հետո նշել է, որ այդ հանդիպման ժամանակ հիանալի է գործել ողջ թիմը: Ուելսցի տաղանդը հատկապես ընդգծել է, որ իր համար կարևոր է հաղթանակը, ոչ թե իր հեղինակած երկու գնդակները: Բրիտանական հեղինակավոր Sky Sports լրատվական գործակալությունը մեջբերում է Բեյլի խոսքերը. "Շատ լավ է, որ ես այս հանդիպման ընթացքում կարողացա հեղինակել երկու գնդակ, բայց ավելի լավ է, որ մենք կրկին հայտնվեցինք լավագույն վեցյակում: Չեմ ցանկանում անուններ տալ, քանի որ այսօր բոլորն էլ փայլուն գործեցին: Երկրորդ գնդակը, որը ես հեղինակեցի, շատ վճռական եղավ, քանի որ մրցակիցը սկսել էր ավելի մեծ ճնշում գործադրել մեզ վրա: Յուրաքանչյուր հաղթանակ մեր խաղն ավելի է ստաբիլացնում: Ներկայիս դրությամբ մենք գտնվում ենք փայլուն մարզավիճակում և փորձելու ենք այլևս միավորներ չկորցնել, որը մեզ համար, անկասկած, շատ բարդ է լինելու իրագործել":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 448 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0