Home » 2011 » Հուլիս » 26 » Գասպերինի. "Մեր նպատակը Իտալիայի սուպերգավաթն է"
19:18
Գասպերինի. "Մեր նպատակը Իտալիայի սուպերգավաթն է"
 Միլանի "Ինտերի" նորանշանակ գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին լրագրողներին ասել է, որ գոհ է իր թիմի առաջընթացով: Այդուհանդերձ 53-ամյա մասնագետը նշել է, որ առջևում դեռ շատ անելիքներ կան:
Նշենք, որ կիրակի օրն Իտալիայի փոխչեմպիոնն ընկերական հանդիպում է անցկացրել թուրքական "Գալաթասարայի" հետ, որն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով: "Ներաձուրիների" հաջորդ մրցակիցը կլինի անգլիական "Մանչեսթեր Սիթին", իսկ նոր մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումը Գասպերինիի սաները կանցկացնեն օգոստոսի 6-ին Պեկինում, որտեղ կխաղարկեն Իտալիայի սուպերգավաթն "Ա սերիայի" նեկայիս չեմպիոն "Միլանի" հետ:
Իտալական Rewirpowerstadion պարբերականի լրագրողի հետ ունեցած զրույցի ժամանակ Գասպերինին ասել է. "Ես գոհ եմ "Գալաթասարայի" հետ հանդիպումից: Անկասկած դա մեկ քայլ առաջ էր նախապատրաստման տեսանկյունից: Դեռ ամեն ինչ չի, որ ստացվում է, բայց երբեմն մեզ հաջողվում է բավականին լավ ֆուտբոլ ցուցադրել: Ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես հաշվարկել էինք: Երկուշաբթի օրը հանգիստ է նշանակված, որից հետո կշարունակենք նախապատրաստվել: Մեր առաջիկա նպատակը Իտալիայի սուպերգավաթն է":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 471 | Added by: Hayk | Tags: Մանչեսթեր Սիթի, Պեկին, Գալաթասարա, Ջան Պիերո Գասպերինի, Միլան, մասնագետ, Rewirpowerstadion, ներաձուրիներ, Ինտեր, Ա Սերիա | Rating: 5.0/1
Total comments: 0