Home » 2011 » Հուլիս » 21 » Գատագովը հայտնվել է եվրոպական գրանդների ուշադրության կենտրոնում
11:10
Գատագովը հայտնվել է եվրոպական գրանդների ուշադրության կենտրոնում

Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, Լոնդոնի "Չելսին" հետաքրքություն է ցուցաբերում Մոսկվայի "Լոկոմոտիվի" և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Ալան Գատագովի նկատմամբ: Միևնույն ժամանակ, լոնդոնցիներին ձեռնտու չէ 5 մլն ֆունտ ստեռլինգ վճարել անփորձ խաղացողի համար. հենց այդքան է ռուսական ակումբը գնահատել իր ֆուտբոլիստի տրանսֆերը:
Հավելենք, որ Ալան Գատագովի պայմանագիրը "երկաթուղայինների" հետ ավարտվում է 2013թ.-ի դեկտեմբերին: Հարկ է նշել նաև, որ Լոնդոնի "Տոտենհեմը" ևս հանդիսանում է ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր հավակնորդ, քանի որ վերջիններս արդեն պաշտոնական առաջարկով արդեն դիմել են ռուսական ակումբին, սակայն 3 մլն ֆունտը չի բավարարել ռուսներին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի "Պրեմիեր Լիգայի" ընթացիկ առաջնությունում 21-ամյա Ալան Գատագովը "Լոկոմոտիվի" կազմում անց է կացրել 8 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 428 | Added by: Hartsat | Tags: ռուսական լրատվամիջոց, Լոկոմոտիվ, Մոսկվա, Չելսի, Ալան Գատագով, Պրեմիեր լիգա, Ռուսաստան, Տոտենհեմ, Լոնդոն | Rating: 5.0/2
Total comments: 0