Home » 2012 » Հունվար » 16 » "Գայլը" կարող է հայտնվել "Ռեալում"
16:10
"Գայլը" կարող է հայտնվել "Ռեալում"
 Ինչպես նշում են իսպանական հանրահայտ պարբերականները, անգլիական "Վուլվերհեմփթոնի" 24-ամյա շոտլանդացի հարձակվող Սթիվեն Ֆլեթչերը, ում պայմանագիրը բրիտանական "գայլերի" հետ նախատեսված է մինչև 2014թ.-ի ամառ, կարող է հայտնվել Մադրիդի "Ռեալում": Ինչպես տեղեկացնում է հանրահայտ The People պարբերականը, խաղացողի ձեռքբերման առաջարկով "Արքայական ակումբի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն խոսել է ակումբի սպորտային տնօրեն Զինեդին Զիդանի հետ, և վերջինս նշել է, որ ամեն բան շատ արագ կկարգավորվի: Սպասվում է, որ կողմերը բանակցություների սեղանին կնստեն դեկտեմբերի 25-ից հետո, երբ ավարտեն "Բարսելոնայի" հետ գավաթային հանդիպումները:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 480 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 1