Home » 2011 » Հոկտեմբեր » 10 » Գազաևը երկրպագում է հայերին
07:42
Գազաևը երկրպագում է հայերին
 Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի "ԲԿՄԱ"-ի նախկին գլխավոր մարզիչ Վալերի Գազաևը երեկ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանն ու Իռլանդիան հավասար շանսեր ունեն ԵՎՐՈ 2012 մրցաշարի ընտրական B խմբում 2-րդ տեղը գրավելու համար: 
"Անձամբ ես երկրպագում եմ Հայաստանի հավաքականին: Հայերը ներկայումս հիանալի թիմ ունեն և կարողանում են գեղեցիկ ֆուտբոլ խաղալ: Ես սրտանց ցանկանում եմ, որ նրանք գրավեն երկրորդ տեղն ու մասնակցեն անցումային խաղերին: Կարծում եմ, Հայաստանն ու Իռլանդիան հավասար շանսեր ունեն խմբում երկրորդ տեղ գրավելու համար",-Գազաևի խոսքերն է մեջբերել Sportbox.ru ռուսական մարզական պորտալը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 432 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0