Home » 2013 » Մարտ » 28 » Գեղեցիկ ֆուտբոլային հնարքներ. ՄԱՍ 1
14:18
Գեղեցիկ ֆուտբոլային հնարքներ. ՄԱՍ 1
 Ժամանակակից ֆուտբոլն էլ ամբողջովին շրջադարձ է կատարել դեպի պրագմատիզմը և երբեմն լիովին բացառվում է շոուի տարրերը խաղի ընթացքում: Հավաքելով 7 շատ վառ անհատական խաղային լուծումներ` որոշեցինք հիշեցնել, որ երբեմն դաշտում կարելի է տեսնել ոչ միայն թիմային աշխատանք և ուժային պայքար: Գեղեցիկ դրվագներ ևս կարելի է գտնել ժամանակակից ֆուտբոլում:
  Ահա 1-ին հնարքը: Անվանումը՝ «Էլաստիկո»: Հեղինակը՝ Ռոբերտո Ռիվելինո: Առաջին կիրառումը՝ 1975թ.:
  «Ֆլումինենսեի» և «Վասկու դա Գամայի» միջև խաղի ժամանակ Ռիվելինոն «Էլաստիկոյի» օգնությամբ տուգանայինի մատույցներում անգործության մատնեց պաշտպանին, ինչից հետո էլ անցավ պաշտպանության ևս երկու խաղացողի և հարվածեց աջ ոտքով, որը բրազիլացու մոտ բացառապես քայլելու համար էր:
  Նկարագրությունը: Չնայած իր շատ վաղ ծագմանն այս հնարքը հանրահայտ դառնալու համար պարտական է մեկ այլ հայտնի հարավամերիկացու. բրազիլացի մեգաաստղ Ռոնալդինյոն ակտիվորեն կիրառում էր այս գեղեցիկ հնարք-խաբքը դեռևս «ՊՍԺ»-ում խաղալիս, իսկ ահա «Բարսելոնայում» այն արդեն ներկայացվեց ողջ աշխարհին:


  Կեղծ շարժման էությունն է ցույց տալ պաշտպանին սեփական մտադրությունը՝ մի կողմ շարժվելու, բայց դե արդյունքում շարժվել հակառակ ուղղությամբ: Օրինակ՝ մարմինը թեքել դեպի աջ և ներբանի արտաքին կողմով էլ գնդակը հրել նույն ուղղությամբ, այնուհետև կայծակնորեն ձախից տեղափոխել ճնշման կենտրոնը, գնդակն էլ տեղափոխել ներբանի ներքին կողմը և շրջանցել «վհատված» մրցակցին՝ անհուսալի վիճակում նրան թողնելով: Ահա այն, սովորե՛ք:

  
  Ովքեր են կիրառել ռուսական «Պրեմիեր լիգայում»: Էյդեն ՄաքԳիդի, Ալեքսանդր Սեմեդով, Շամիլ Լախյալով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 528 | Added by: hripsime | Rating: 5.0/4
Total comments: 0