Home » 2013 » Մարտ » 29 » Գեղեցիկ ֆուտբոլային հնարքներ. ՄԱՍ 2
17:26
Գեղեցիկ ֆուտբոլային հնարքներ. ՄԱՍ 2
 Ժամանակակից ֆուտբոլն էլ ամբողջովին շրջադարձ է կատարել դեպի պրագմատիզմը և երբեմն լիովին բացառվում է շոուի տարրերը խաղի ընթացքում: Հավաքելով 7 շատ վառ անհատական խաղային լուծումներ` որոշեցինք հիշեցնել, որ երբեմն դաշտում կարելի է տեսնել ոչ միայն թիմային աշխատանք և ուժային պայքար: Գեղեցիկ դրվագներ ևս կարելի է գտնել ժամանակակից ֆուտբոլում:
  Ահա 2-րդ հնարքը: Անվանումը` «Ռաբոնա»: Հեղինակը` Ջովաննի Ռոկոտելլի: Առաջին կիրառումը` 1978 թ.:
  Հանդիպել էին իտալական «Ասկոլին» և «Մոդենան»: Ռոկոտելլին աջ թևից հարվածեց ձախ ոտքով` օգտագործելով արգենտինական տանգոյի «Ռաբոնա» էլեմենտը:
  Նկարագրությունը: «Ռաբոնան» դժվար է անվանել ֆուտբոլային խաբք, քանի որ այս գործողությունը չի ենթադրում ինչ-որ կերպ մրցակցին օգտագործել, չնայած որ համարվում է խաբող շարժում: Այս հնարքի օգնությամբ կարելի է պաշտպանի համար չհաշվարկված փոխանցում կատարել մի թևից: Ժամանակին այս հնարքը շատ լավ կիրառել են Դիեգո Մարադոնան, Ռոբերտո Բաջոն, այժմ էլ այն փառաբանում են Զլատան Իբրաիմովիչը և Քրիշտիանո Ռոնալդուն:


  «Ռաբոնայի» գաղափարը հետևյալն է: Գտնվելով, ասենք, աջ թևում, հարկավոր է աջ հենված ոտքից անցնել ազատ ձախ ոտքի կողքը և կատարել փոխանցում: Այս քայլը հարկավոր է կատարել բացառապես արագության հաշվին և ցանկալի է զուգահեռաբար կատարել գործողությունների համակարգում:


  Ովքեր են կիրառել ռուսական «Պրեմիեր լիգայում»: Ռոդոլֆո, Կարադենիզ, Էկտոր Բրակամոնտե:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 406 | Added by: hripsime | Rating: 5.0/1
Total comments: 0