Home » 2011 » Հուլիս » 3 » Ղազարյանը գոհ է ամեն ինչից
18:17
Ղազարյանը գոհ է ամեն ինչից
 Ուկրաինական "Մետալուրգ Դոնեցկի" հայազգի նորեկ Գևորգ Ղազարյանը միանգամից իր խաղով մտավ թիմի հիմնական կազմ և Վիտալի Իվանկոյի հետ միասին այժմ դարձել է մինչմրցաշրջանային փուլում դոնեցկյան թիմի ռմբարկուն. երկու ֆուտբոլիստների հաշվին էլ կա երեքական խփած գոլ: Ավստրիական "Կապֆենբերգի" դեմ հանդիպման ավարտից հետո Ղազարյանը խոսել է ուկրաինական ակումբի մամուլի ծառայության հետ: Ահա այդ հարցազրույցը.
"Մետալուրգ" տեղափոխվելով` նոր փուլ սկսվեց իմ կարիերայում,-ասել է Գևորգը: Մեր թիմի կազմում գերազանց ֆուտբոլիստներ կան, ովքեր սիրում են կոմբինացիոն ֆուտբոլ խաղալ, ինչն ինձ դուր է գալիս:
Դու միշտ ե՞ս խաղացել կիսապաշպտպանության եզրում:
Մեծ մասամբ, այո: Ամենից հաճախ հենց ձախ եզրային կիսապաշտպանի դիրքում եմ հանդես եկել:

Դու միանգամից ցույց տվեցիր քո ռմբարկուական հատկանիշները: Հարմարվելու համար երկար ժամանակ ինչո՞ւ չպահանջվեց:
Ինձ համար գլխավորն այն է, որ թիմը հաղթի: Գոլեր խփելը հաճելի: Ինձ համար կարևոր է, որ մենք հաջողության հասնենք: Հարմարվելն էլ ինքնաբերաբար է ստացվում:

Հավաքականում քո մասնակցությամբ ո՞ր հանդիպումն է ամենից հիշարժանը:
Իմ նորամուտի խաղը Հայաստանի հավաքականի կազմում Պորտուգալիայի դեմ: Ես փոխարինման մտա այն ժամանակ:

"Մետալուրգն" առաջին արտասահմանյան ակումբն է քեզ համար: Կա՞ն ինչ-որ առանձնահատուկ զգացողություններ:
Ամեն ինչ նորմալ է: Ինձ լավ ընդունեցին թիմում և ղեկավարությունը, և մարզչական շտաբն ու թիմակիցները:

Վերադառնալով "Կապնֆենբերգի" դեմ հանդիպմանը. վերջնական հաշիվն օրինաչա՞փ էր:
Սա նորմալ արդյունք էր, որը համապատասխանում էր նրան, ինչ կատարվում էր խաղադաշտում: Այն բանից հետո, երբ հաշվի մեջ առջևում էինք 2-0 հաշվով, ես հասկացա, որ հաղթանակ կտոնենք: Ավստրիացիները պահեր չունեին մեր դարպասի մոտ:

Առաջին կեսի ավարտին մի էմոցիոնալ դրվագ եղավ: Ի՞նչ տեղի ունեցավ այնտեղ:
Ժայթքեցին էմոցիաները: Սովորական պայքար էր դաշտի կենտրոնում: Նրանց մարզիչն ինչ-որ բան գոռաց իրենց ֆուտբոլիստներին և ամեն ինչ հարթվեց:

Առաջնության առաջին խաղից մեկ շաբաթ առաջ ինչպե՞ս ես գնահատում քո ֆունկցիոնալ պատրաստվածությունը:
Ինձ թվում է, որ ես նորմալ եմ պատրաստվում: Սակայն բոլոր որոշումները կայացնում է մեր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 447 | Added by: Hartsat | Rating: 5.0/2
Total comments: 0