Home » 2011 » Հունիս » 15 » Գիգզ եղբայրները պատրաստվում են ծեծկռտուքի
09:41
Գիգզ եղբայրները պատրաստվում են ծեծկռտուքի
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" ուելսցի կիսապաշտպան Ռայան Գիգզի եղբայր Ռոդրին պատրաստվում է ուժի միջոցով իր հարաբերությունները պարզել եղբոր հետ: Պատճառն ավելի քան լուրջ է. օրերս պարզվել է, որ Ռոդրիի կինը՝ Նատաշան, մինչև Ռոդրիի հետ միավորվելը հղի է եղել Ռայանից, սակայն "Չեմպիոնների լիգայի" երկակի չեմպիոնը պահանջել է ազատվել երեխայից:
Ռոդրին միայն հիմա է իմացել այդ մասին և մտադիր է խիստ պատժամիջոցներ կիրառել եղբոր նկատմամբ: Բրիտանական The Sun պարբերականիի տեղեկացմամբ՝ Գիգզ կրտսերը պատրաստվում է հանդիպել իր եղբոր հետ, նայել նրա աչքերին և ասել այն ամենը, ինչ մտածում է: Իսկ նրանց մայրն արդեն խնդրել է Ռոդրիին սխալ քայլերի չդիմել: Թերևս, նա միակ մարդն է, ով կարող է կանգնեցնել եղբայրներին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 477 | Added by: Hayk | Rating: 5.0/4
Total comments: 4