Home » 2011 » Դեկտեմբեր » 24 » Գիգզը հաճույք է ստանում ֆուտբոլից
09:00
Գիգզը հաճույք է ստանում ֆուտբոլից
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" վետերան Ռայան Գիգզը, ում 40-ամյակը կլարանա ընդամենը երկու տարուց, որոշել է նոր պայմանագիր կնքել "կարմիր սատանաների" հետ, քանի որ իրեն հրաշալի է զգում (Խմբ. իրոք որ հրաշալի կզգա, ինչպես տեսնում եք 2007թ.-ին արված լուսանկարում):
"Մոտակա օրերին ես կհանդիպեմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ ու նրա հետ կքննարկեմ իմ պայմանագրի երկարաձգման մասին մի քանի հարցեր: Ես երիտասարդական ավյունով եմ խաղում, իսկ դա նշանակում է, որ պետք է շարունակեմ խաղալ այս թիմում: Հիմա ինձ հարմար է հենց խաղալ դաշտի կենտրոնում, որտեղ շատ վազել պետք չէ, բայց լավ վարպետություն է անհրաժեշտ: Քերիկի հետ խաղային լավ զույգ կարող ենք կազմել",-ասել է ուելսցին The SUN հանդեսին տված հարցազրույցի ընթացքում:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 487 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1