Home » 2011 » Հուլիս » 17 » Գիվենը վերջապես հեռացավ "Սիթիից"
08:19
Գիվենը վերջապես հեռացավ "Սիթիից"

Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, Իռլանդիայի ազգային հավաքականի դարպասապահ Շեյ Գիվենը պայմանագիր է կնքել բիրմինհեմյան "Ասթոն Վիլայի" հետ: Ըստ բրիտանական The Telegraph պարբերականի՝ "Մանչեսթեր Սիթիի" 35-ամյա արդեն նախկին դարպասապահը համաձայնվել է աշխատավարձի կտրուկ նվազման` իր ակումբը փոխելու հնարավորություն ունենալու դիմաց: Այսպիսով՝ իր նոր ակումբում Գիվենն այսուհետ շաբաթական վաստակելու է ոչ թե 80 հազար, այլ 55 հազար ֆունտ ստեռլինգ:
Հավելենք, որ դարպասապահի տրանսֆերային արժեքը կազմել է 3.5 մլն ֆունտ ստեռլինգ:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 432 | Added by: Hartsat | Tags: Շեյ Գիվեն, Մանչեսթեր Սիթի, Իռլանդիա, ֆունտ ստեռլինգ, Ասթոն Վիլա, բրիտանական ԶԼՄ-ներ, The Telegraph | Rating: 5.0/2
Total comments: 0