Home » 2011 » Հունիս » 23 » Գոլ՝ առաջին իսկ խաղում
07:39
Գոլ՝ առաջին իսկ խաղում
Վերջերս Հայաստանի ազգային հավաքականի ու Երևանի "Փյունիկի" արդեն նախկին խաղացող Գևորգ Ղազարյանն իր նոր թիմում՝ Դոնեցկի "Մետալուրգում" առաջին գնդակն է խփել:
Երեկ Ավստրիայում կայացած հունգարական "Ույպեշստի" դեմ ընկերական-ստուգողական խաղում Գևորգը 34-րդ րոպեին բացել է հանդիպման հաշիվը, որից հետո "Մետալուրգը" հաղթել է խաղը 2-0 հաշվով:
Նշենք, որ այդ հանդիպմանը մասնակցել են նաև մեր ազգային թիմի խաղացողներ Մարկոս Պիզելին և Կառլեն Մկրտչյանը:

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 438 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0