Home » 2012 » Ապրիլ » 4 » Գոմեսը կմնա "Բավարիայում"
18:01
Գոմեսը կմնա "Բավարիայում"
 Գերմանիայի բազմակի չեմպիոն Մյունխենի "Բավարիան" այսօր հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, ըստ որի` թիմը երկարաձգել է պայմանագիրը գերմանացի հարձակվող Մարիո Գոմեսի հետ, ով առաջիկա մի քանի տարիները, անկասկած, կանցկացնի մյունխենյան ակուբի կազմում: Այս առիթով անձամբ Գոմեսն ասել է. "Ես միշտ էլ ասել եմ, որ "Բավարիան" մեծ ակումբ է: Շատ լավ եմ զգում Մյունխենում, ուստի չեմ ցանկանում որևէ այլ ակումբ տեղափոխվել: Հենց սրա համար եմ երկարաձգել պայմանագիրս թիմի հետ: Վստահ եմ, որ մոտակա ժամանակներում թիմը շատ բաների է հասնելու: Շատ եմ ցանկանում դառնալ "Բավարիայի" մի մասնիկը և այնպիսի խաղ ցուցադրել, որպեսզի անունս հավերժ մնա "Բավարիա" ակումբի պատմության մեջ":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 489 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0