Home » 2012 » Հունվար » 31 » Good Bye, Կառլոս...
08:52
Good Bye, Կառլոս...
 Ինչպես տեղեկացնում է բրազիլական հեղինակվոր Globo TV հեռուստաընկերությունը, Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի "Ռեալի" նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը, ով այժմ հանդես է գալիս ռուսական "Անժիում", լրագրողներին ասել է, որ մոտ ժամանակներս ռուսական ակումբի երկրպագուներն իրեն կրկին կտեսնեն "Անժիի" մարզաշապիկով, իսկ ահա տարվա վերջում ինքը կավարտի ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերան: Բրազիլացի ձախ պաշտպանը ասել է նաև, որ, ամենայն հավանականությամբ, կարիերայի ավարտից հետո 2013թ.-ից սկսած կզբաղվի մարզչական աշխատանքով:
    Տեղեկացնենք, որ Կառլոսը պաշտպանի կարիերան սկսել է հեռավոր 1991թ.-ին "Ունիան Սան-Ժուան" ակումբում: Մի քանի տարի անց նա տեղափոխվել է բրազիլական "Պալմեյրաս", իտալական "Ինտեր", իսպանական "Ռեալ Մադրիդ", թուրքական "Ֆեներֆախչե", բրազիլական "Կորինտիանս": Իսկ ահա 2011թ.-ի փետրվարին Կառլոսը, պայմանագիր կնքելով Մախաչկալայի "Անժիի" հետ, կարիերան շարունակեց հենց ռուսական "Մանչեսթեր Սիթիի" կազմում:
   Հավելենք, որ վստահ կարող ենք ասել, որ բրազիլացու կարիերայի լավագույն մրցաշրջանը եղել է հենց Մադրիդի "Ռեալում" անցկացրած տարիները, քանի որ իսպանական գրանդի հետ բրազիլացին նվաճել է բազմաթիվ տիտղոսներ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 526 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0