Home » 2011 » Հուլիս » 8 » Գործակալ. "Ակվիլանին ցանկանում է մնալ Թուրինում"
19:04
Գործակալ. "Ակվիլանին ցանկանում է մնալ Թուրինում"
 Իտալիայի ազգային հավաքականի առաջատար կիսապաշտպան Ալբերտո Ակվիլանիի գործակալ Ֆրանկո Զավալյան հայտարարել է, որ իր հաճախորդը, ում իրավունքները պատկանում են անգլիական "Լիվերպուլին", ցանկանում է մնալ Թուրինի "Յուվենթուսում", որտեղ էլ վարձակալական հիմունքներով հանդես էր գալիս նախորդ մրցաշրջանում: Զավալյայի խոսքերն է մեջբերում իտալական La Stampa պարբերականը. "Ակվիլանին շատ է ցանկանում մնալ Թուրինում, սակայն ներկայիս դրությամբ նրա՝ Թուրինում մնալու հավանականությունը շատ քիչ է: Այժմ նա "Լիվերպուլի" ֆուտբոլիստն է: Դժվարանում եմ ասել, թե արդյո՞ք նա կվերադառնա Իտալիա":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 440 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0