Home » 2011 » Հունիս » 18 » Գործակալ. "Բերբատովը ցանկանում է մնալ "Յունայթեդում"
18:56
Գործակալ. "Բերբատովը ցանկանում է մնալ "Յունայթեդում"
 Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" բուլղարացի հարձակվող Դիմիտար Բերբատովի գործակալ Էմիլ Դանչևը հայտարարել է, որ չնայած նրան, որ մանկունիանցիները չեն շտապում հարձակվողի հետ երկարաձգել պայմանագիրը, այնուամենայնիվ Դիմիտարը ցանկանում է մնալ "Յունայթեդում": Դանչևն ասել է. "Առայժմ մենք ոչ մի նորություն չունենք Բերբատովի ապագայի հարցով, քանի որ "Յունայթեդը" չի կապնվել մեզ հետ: Մենք պատրաստվում ենք զրուցել ղեկավարության հետ և պարզել, թե նրանք ինչ են որոշել: Ինչ էլ որ լինի, Բերբատովը գոհ է "Յունայթեդից" և ուրախ է, որ խաղում է այդ թիմում: Հարձակվողի ծառայություններով շատ ակումբներ են հետաքրքրված, բայց անձամբ ինքը ցանկանում է մնալ Անգլիայի չեմպիոնների կազմում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 461 | Added by: narekinho | Rating: 5.0/2
Total comments: 0