Home » 2011 » Հուլիս » 24 » Գուարդադոյով հետաքրքրվում են շատերը
06:08
Գուարդադոյով հետաքրքրվում են շատերը
 Իսպանական "Դեպորտիվոյի" կիսապաշտպան Անդրես Գուարդադոն մոտակա օրերս հնարավոր է հեռանա ներկայիս ակումբից, իսկ հեռանալու տարբերակները ֆուտբոլիստի համար մի քանիսն են. գերմանական "Շալկե 04"-ը, Դորտմունդի "Բորուսիան" և ռուսական "Սպարտակն" ու "Լոկոմոտիվը" ցանկանում են ձեռք բերել խաղացողին: Ինչպես տեղեկացնում է AS պարբերականը, 24-ամյա մեքսիկացուն ձեռք բերելու ամենամեծ հավանականությունն ունեն "Շալկեն" և "Լոկոմոտիվը":
Հիշեցնենք, որ այս տարի "Դեպորտիվոն" չի կարող մասնակցել իսպանական "Լա լիգային", քանի որ նախորդ մրցաշրջանում դուրս է մնացել և պետք է հանդես գա "Սեգունդայում", ուստի մեքսիկացու` ակումբից հեռանալը մեծ հավանականություն ունի:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 450 | Added by: mu | Tags: Լոկոմոտիվ, Դեպորտիվո, Շալկե 04, Սեգունդա, Լա լիգա, Սպարտակն, Անդրես Գուարդադո, կիսապաշտպան, Դորդմունդի Բորուսիա | Rating: 5.0/1
Total comments: 0