Home » 2012 » Հունվար » 21 » Գուրկյուֆին չի հետաքրքրում անգամ "Ռեալը"
10:18
Գուրկյուֆին չի հետաքրքրում անգամ "Ռեալը"
 Ֆրանսիական "Լիոնի" տաղանդավոր կիսապաշտպան Յոհան Գուրկյուֆի գործակալ Ժան-Պիեր Բերնեն այսօր հայտարարել է, որ իր հաճախորդը չի պատրաստվում տեղափոխվել մեկ այլ եվրոպական ակումբ մոտակա 2 տարվա ընթացքում, քանի որ "Լիոնում" իրեն ամեն ինչ դուր է գալիս: "Ես արդեն մի քանի անգամ խոսել եմ Գուրկյուֆի հետ իր ապագայի ծրագրերի մասին, սակայն նա չի ցանկանում տեղափոխվել մեկ այլ թիմ: Այսօր Յոհանը խաղում հզոր ակումբում և սխալ կլիներ ինչ-որ բան փոխել: Իհարկե, գիտենք, որ նույնիսկ Մադրիդի "Ռեալն" է հետաքրքրվում նրա ծառայություններով, սակայն իմ հաճախորդը դրան լուրջ չի վերաբերում: Մինչև ԵՎՐՈ 2012-ի ավարտը նա հաստատ կմնա "Լիոնի" խաղացողի կարգավիճակում",- ասել է Յոհան Գուրկյուֆի գործակալը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 447 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0