Home » 2011 » Հունիս » 13 » Գուս Հիդդինգ. "Չելսիի" հետ որևէ բանակցություն չի եղել"
10:54
Գուս Հիդդինգ. "Չելսիի" հետ որևէ բանակցություն չի եղել"
Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուս Հիդդինգը հերքել է մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, իբր ինքը տեղափոխվելու է Լոնդոն: Այս կապակցությամբ հոլանդացի հայտնի մասնագետն ասել է. "Չելսիի" հետ որևէ բանակցություն չի եղել: Երբ վերադարձա Ասիայից, կարդացի այնպիսի տեղեկություններ մամուլում, որոնք իրականության հետ ոչ մի առնչություն չունեն: Ես մնում եմ որպես Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ և այժմ մտածում եմ միմիայն Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարում հայտնվելու մասին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 482 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 1